Ափսոս, որ ես չեմ աշխատել նրա հետ, երբ նա երիտասարդ էր․ Սարի

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին. Սարին և Ռոնալդուն միասին աշխատել են «Յուվենտուսում»։

«Ափսոս, որ ես չեմ աշխատել Ռոնալդուի հետ, երբ նա երիտասարդ էր։ Իմ ղեկավարությամբ նա Ա Սերիայում 33 գոլ խփեց, դրանք հիանալի թվեր են, բայց ես չկարողացա փոխել նրան։

Ինձ դուր է գալիս ֆուտբոլը, որտեղ բոլորը խաղում են թիմի համար, այլ ոչ թե սեփական վիճակագրության համար»,- Սարիի խոսքերն է մեջբերել լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բրիտանական մամուլում գրում են, որ նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։