Նա Չավիի և Ինյեստայի խառնուրդն է․ Ֆոդեն

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, ով նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Քաղաքաբնակների» հետ, խոսել է իր թիմակից Ռոդրիի մասին։

«Ռոդրին Չավիի և Ինյեստայի խառնուրդն է։ Նա դրիբլինգ ունի Անդրեսից, իսկ Չավիից՝ փոխանցումների ճշգրտություն»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից»՝ 62 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի մինչև 2027 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա իսպանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: