Sport. Դե Յոնգը կտեղափոխվի ԱՊԼ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ օրերս կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Կողմերը շուտով բանակցություններ կվարեն, որտեղ կհամաձայնեցնեն գործարքի վերջնական մանրամասները։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով դե Յոնգի հետ աշխատել է «Այաքսում», խոսել է խաղացողի հետ՝ համոզելով նրան տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա դե Յոնգը հրաժարվում էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով։

Նշվում է, որ «Չելսին» ևս կարող էր պայմանագիր կնքել խաղացողի հետ, սակայն հոլանդացին նրանց առաջնային տրանսֆերային նպատակը չէր։