Այաքսը արգելել է երկրպագուներին մարզադաշտում մարզաշապիկ խնդրել ֆուտբոլիստներից

«Այաքսը» պաշտոնապես արգելել է երկրպագուներին մարզադաշտում մարզաշապիկներ խնդրել սիրելի թիմի խաղացողներից։

Խոսքը լայն տարածում ձեռք բերած հատուկ պաստառների մասին է։

Խաղացողներին ուղղված խնդրանքներով պաստառները շատ հաճախ հանդիպող երևույթ են դարձել մարզադաշտերում: Ակումբը վերլուծել է, որ այդ պաստառներով երկրպագուները հոգեբանական ճնշում են գործադրում խաղացողների վրա։ Ֆուտբոլիստներին ստիպում են ընտրել, թե ում նվիրեն մարզաշապիկը։ Ընդ որում, մարզիկներին այդ ամենից հետո էլ հաճախ քննադատում են։

Նորամուծությունը փորձարկվել է Նիդեռլանդների Սուպերգավաթի «Այաքս»-«ՊՍՎ» խաղում։ Ստյուարդները երեխաներից և նրանց ծնողներից խլել են պաստառներ։