Գրանդ ակումբները հետաքրքրված են Վարդիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետաքրքրված են «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։

Ըստ 90min-ի՝ անգլիական երկու ակումբներն էլ պատրաստ են 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել այս ամառ:

Հարձակվողի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Վարդին «Լեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2012 թվականից։ 2016 թվականին նա «աղվեսների» հետ միասին դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն։