Ինտերի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Հոլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը, ով հանդես է գալիս Միլանի «Ինտերում», ցանկանում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Լոնդոնի «Չելսիին»: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «արիստոկրատները», որոնք մոտ օրերս կբանակցեն «ներաձուրիների» հետ։

26-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: