Դա փայլուն նորություն է․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Դիոգո Ժոտայի պայմանագրի երկարաձգումը ակումբի հետ մինչև 2027 թվականը։

«Այն, ինչ Դիոգոն բերել է թիմին իր գալուց ի վեր, բոլորը տեսան: Պայմանագրի երկարաձգումը փայլուն նորություն է. նրա խաղայինորակներն ակնհայտ են։

Նա գոլեր է խփում, աներևակայելի քրտնաջան աշխատում է թիմի համար, նրա պրեսինգն ու հակապրեսինգը անհավանական բարձր մակարդակի վրա են։

Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում հարձակման գծում և մեզ շատ հնարավորություններ է տալիս»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։