Լեսթերն արդեն կողմնորոշվել է Շմեյխելի փոխարինողի հարցում

«Լեսթերը» հետաքրքրված է «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի ծառայություններով։

Դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել մոտ ժամանակներս, հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Նշենք, որ «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը տեղափոխվում է «Նիցա»։

Դուբրավկայի պայմանագիրը «Նյուքասլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում Դուբրավկան «Նյուքասլի» կազմում անցկացրել է 27 հանդիպում: Դարպասապահն ութ խաղում անառիկ է պահել դարպասը։