Ռոման համաձայնեցրել է պայմանագիրն Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

«Տորինոյի» նախկին հարձակվող Անդրեա Բելոտին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայում»:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Բելոտին «Ռոմայի» հետ պայմանագիր կկնքի 4 տարի ժամկետով։ Աշխատավարձը՝ տարեկան 3 մլն եվրո։

Իմանալով, որ մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իրեն տեսնել թիմում, Բելոտին դադարեցրել է բանակցություններն այլ ակումբների հետ։

Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստը բանակցում էր նաև «Մոնակոյի» և «Վալենսիայի» հետ։