🎥 «Hala Madrid»․ Բավարիայի երկրպագուները՝ Լևանդովսկուն

Այսօր Ռոբերտ Լևանդովսկին Մյունխեն էր մեկնել՝ «Բավարիային» հրաժեշտ տալու։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆիլիպ Կեսլերը, այսօր առավոտյան Բարսելոնայի նորեկը ժամանել է մյունխենյան ակումբի մարզաբազա։ Նախ նա այցելել է «Բավարիայի» հանդերձարան ու հրաժեշտ տվել նախկին թիմակիցներին, ապա զրուցել ակումբի մարզիչների ու ֆիզիոթերապևտների հետ։

Դրանից հետո Լևանդովսկին անհատական ​​զրույց է ունեցել «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ, իսկ հետո զրուցել ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանի հետ։ Ռոբերտը եղել է նաև «Բավարիայի» թանգարանում։

Լրագրող Քերի Հոուն ավելացնում է, որ երբ Լևանդովսկին լքելիս է եղել մարզաբազան, մուտքի մոտ կանգնած մի քանի երկրպագու բղավել են «Hala Madrid»։ Ի պատասխան՝ հարձակվողը ձեռքը դուրս է հանել մեքենայի պատուհանից և բութ մատը ցույց տվել։