Դե Յոնգը պատրաստ է դիտարկել միայն երկու ակումբի առաջարկ

Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ են խոսակցությունները կատալոնական «Բարսելոնայի»՝ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վաճառելու մտադրության մասին։

Հոլանդացի կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել միայն երկու ակումբ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ Ֆրենկին արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։ Ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել միայն Մյունխենի «Բավարիա» կամ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու տարբերակները:

Դե Յոնգը դեռ 4 տարվա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։ Ֆրնեկին «Բարսայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է։