Կավանին ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդում

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդում։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 35-ամյա հարձակվողը կցանկանար համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը, որը վերջերս բաժանվեց Բորխա Մայորալից։ Կավանին պատրաստ է «Արքայական ակումբում» պահեստային խաղացողի դերին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորության համար։

Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Վիլյառեալը» և «Մոնցան», սակայն ուրուգվայցին այս տարբերակները դիտարկում է որպես պահեստային։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: