Բարսելոնան պատրաստ է բաժանվել Դե Յոնգից, եթե ձեռք բերի պորտուգալացի ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից, եթե կատալոնական ակումբը պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

25-ամյա Դե Յոնգը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», թեև և՛ ակումբը, և՛ նրա գործակալները նրան ասում են, որ տրանսֆերը անհրաժեշտ է՝ հաշվի առնելով կատալոնական ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը, հայտնում է աղբյուրը:

Հաղորդվում է, որ միակ ակումբը, որը առաջարկ է արել Դե Յոնգի համար, դա «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Այնուամենայնիվ, Ֆրենկին չի ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգային չմասնակցող ոչ մի ակումբում և վստահ չէ, որ անգլիական թիմը կկարողանա լուծել այդ խնդիրը հաջորդ մրցաշրջանում։