Ռոնալդուին ավելի շատ մտահոգում է սեփական շահը․ Սահա

Լուի Սահան, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա հիանալի խաղացող է, և ես ցանկանում եմ, որ նա մնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես նրան չեմ քննադատում, քանի որ կան պահեր, որոնք գիտի միայն Ռոնը։ Նա ազատ է անել այնպես, ինչպես ցանկանում է. սա նրա կարիերան է:

Կախարդանք կլիներ, եթե ակումբը խաղար Չեմպիոնների լիգայում, բայց նա ևս կարող էր ցուցաբերել իր մասնակցությունը դրան:

Պետք չէ դա պահանջել թիմից՝ հանուն սեփական ամբիցիաների բավարարման։ Ռոնալդուիին ավելի շատ մտահոգում է սեփական շահերը՝ հաճախ երկրորդական համարելով թիմի շահերը»,- մեջբերում է Սահային Mirror-ը։