Ողջու՜յն․․․ Մեսսին դիմել է Սուարեսին

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է իր ընկերոջը և «Բարսելոնայի» նախկին թիմակից Լուիս Սուարեսին` «Նասիոնալ» տեղափոխվելու կապակցությամբ, որտեղ ուրուգվայցին սկսել է կարիերան։

Հունիսի 30-ին ավարտվեց Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ, և նա միացավ հայրենի ակումբին` ազատ գործակալի կարգավիճակով։

«Ողջու՜յն․․․ Ես քեզ ամուր գրկում եմ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք կարիերայի նոր փուլում։

Ես գիտեմ, թե որքան կարևոր է քեզ համար այդքան երկար ժամանակ անց վերադառնալ Նասիոնալ՝ քո հայրենի երկիր»,- ասել է Մեսսին ակումբի հրապարակված տեսաուղերձում։