Արսենալը նոր ավագ ունի

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է իր նոր ավագի անունը։

Թիմի նոր ավագը կլինի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով «Ռեալից» տեղափոխվելուց հետո մեկուկես տարի անցկացրել է թիմում։

Նոր ավագի վերաբերյալ որոշում է կայացրել անձամբ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թևկապը կրում էր Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով ձմռանը տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»։

Նախորդ մրցաշրջանում Էդեգորը Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։