Ֆարերյան կղզիների ակումբներից մեկը 20 ոչխար է առաջարկում Ռոնալդուի տրանսֆերի դիմաց

Ֆարերյան կղզիների «Կլակսվիկ» ակումբի մամուլի ծառայությունը կատակել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլում շատ է խոսվում պորտուգալացի հարձակվողի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին։

«Մենք Ռոնալդուի համար առաջարկեցինք մեր լավագույն 20 ոչխարները: Մենք սպասում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» պատասխանին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ գործող պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուին կապում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ևս մեկ մրցաշրջանով: