Լոնդոնի «Վեսթ Հեմը» հետաքրքրություն է ցուցաբերում «Այնտրախտի» կիսապաշտպան Դայիչի Կամադայի նկատմամբ, հայտնում է FootballFancast-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Կամադան հայտնվել է Եվրոպայի թոփ-ակումբներից շատերի ուշադրության կենտրոնում Եվրոպա Լիգայում հաջող ելույթներից հետո։
Բացի «Տոտենհեմից», կիսապաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից են նաև «Տոտենհեմն» ու «Սևիլիան»: