Կփորձենք անել հնարավորը՝ նրան ակումբում պահելու համար․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, թե կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է լքել ակումբը։

«Ֆրենկին «Բարսելոնայի» խաղացող է: Մենք շատ ենք ցանկանում, որ նա մնա, և նա նույնպես ցանկանում է դա։

Դուք գիտեք մեր ծանր ֆինանսական իրավիճակի մասին՝ կապված աշխատավարձի բյուջեի հետ, բայց, ինչ էլ որ լինի, մենք կփորձենք անել հնարավորը՝ Ֆրենկիին ակումբում պահելու համար, և հուսով եմ՝ նա նույնպես»,- մեջբերում է Լապորտային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ ակումբը Ֆրենկիից խնդրել էր գնալ աշխատավարձի կրճատաման, սակայն ֆուտբոլիստը մերժել էր այդ առաջարկը։