Տուխելը չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվողից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արգելափակել է հարձակվող Արմանդո Բրոյայի տրանսֆերը, ով ցանկանում է հեռանալ ակումբից։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շնորհիվ այն բանի, որ Լոնդոնի «Վեսթ Հեմը» «Սասուոլոյից» գնեց Ջանլուկա Սկամակային, ֆուտբոլիստով հետաքրքրվող ակումբների թիվը կրճատվեց մինչև երկու թիմ՝ «Էվերտոն» և «Նյուքասլ»: Սակայն այս ակումբներից ոչ մեկը չի պատրատվում վճարել պահանջվող 35 միլիոն եվրոն։

Տուխելը Բրոյային հեռանկարային ֆուտբոլիստ է համարում, ուստի չի ցանկանում բաժանվել նրանից։ Գերմանացին մտադիր է նախամրցաշրջանային փուլում գնահատել ալբանացու ունակությունները։