Իսպանական գրանդը հետաքրքրված է Վերների ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու տարբերակը։

Այս ամառ տեղեկություններ հայտնվեցին, որ գերմանացին կարող է փոխել ակումբային գրանցումը: «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը տպավորված չէ հարձակվողի խաղից:

«Ռեալը» մրցաշրջանի մեկնարկից առաջ կարող է մնալ մեկ հարձակվողով։ Պահեստային հարձակվողները մտադիր են հեռանալ ակումբից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իսպանացիները կարող են առաջարկ անել՝ գնելու Վերներին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «ՌԲ Լայպցիգը» և «Յուվենտուսը»:

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։