Իմ երազանքն է խաղալ այդ ակումբում․ Բալոտելի

Մարիո Բալոտելին խոստովանել է, որ երազում է խաղալ «Նապոլիում».

«Ես միշտ ասել եմ, որ իմ երազանքն է խաղալ «Նապոլիում»: Ցավոք, Աուրելիո Դե Լաուրենտիսը չցանկացավ ինձ տեսնել թիմում։ Դրա համար ես երբեք այնտեղ չխաղացի Բայց ես միշտ ասել եմ, որ պետք է հավատալ:

Ֆիզիկապես ես հիանալի մարզավիճակում եմ, տեխնիկան տեղում է, այնպես որ՝ կտեսնենք․․․»,- մեջբերում է ֆուտբոլիստին ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ա Սերիայի նորեկ «Մոնցան» հետաքրքրված է Մարիոյի ծառայություններով։