📷 Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկներով հանդես կգան Էրիկսենը և Մարտինեսը ՄՅՈՒ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լիսանդրո Մարտինեսը, ով երեկ է մանկունյանական ակումբ տեղափոխվել, որոշել է իր խաղային համարը։

Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արգենտինացին հանդես կգա 6 համարով, որը նախկինում պատկանում էր Պոլ Պոգբային: Ֆրանսիացին ամռանը «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 24-ամյա Մարտինեսին գնել է «Այաքսից» 57,37 միլիոն եվրոյով։

Իսկ ահա թիմի մյուս նորեկ Քրիստիան Էրիկսենը նոր թիմում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։