Բարսելոնան իր ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է իտալական գրանդին

Հարձակվող Մեմֆիս Դեպայը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Կատալոնացիները հոլանդացու ծառայություններն են առաջարկել «Յուվենտուսին»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը, ինչպես մարզչական շտաբը, հույսեր չի կապում Մեմֆիսի հետ, ով թիմին միացել է անցյալ ամառ։ Կատալոնացիներն այժմ լուծում են իրենց ֆինանսական խնդիրները և այդ պատճառով որոշել են վաճառել 28-ամյա խաղացողի տրանսֆերը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մեմֆիսի ծառայություններով, ով «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։