Բարսելոնան թիմ է, որը ստեղծվել է հաղթելու համար․ Կեսիե

Ֆրենկ Կեսիեն խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին և բացատրել, թե ինչու է ընտրել այս ակումբը։

«Ինձ ջերմորեն ընդունեցին այստեղ։ Ամեն ինչ լավ է ընթանում՝ ինձ սիրով ընդունեցին, դա երկրորդ ընտանիքի պես է։ Նրանք փորձում էին ինձ համար ամեն ինչ հնարավորինս պարզեցնել։ Թիմակիցների ու մարզչական շտաբի հետ շփումը լավ է ընթանում։

Չէի ասի, որ ինձ զարմացրել է «Բարսելոնայի» խաղաոճը։ Նույնիսկ դրսից հասկանում ես, որ սա հիանալի թիմ է, որ սա երազանք է։ «Բարսելոնան» ունի ինքնություն, որը չի փոխվում և միշտ նույնն է մնում:

«Բարսելոնան» թիմ է, որը ստեղծվել է հաղթելու համար։ Երբ ակումբը հրավիրում է քեզ, դու չես վարանում: Ինձ համար սա աշխարհի լավագույն ակումբն է։ Թիմը շատ նորեկներ ունի, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք «Բարսային» կատարելագործվել»,- ասել է կիսապաշտպանը ակումբի մամուլի ծառայությանը: