Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռոմա

Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին, ով «Տորինոյի» հետ համագործակցության ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է կարիերան շարունակել Ա Սերիայի մեկ այլ ակումբում։

Calciomercato-ի տեղեկություններով՝ կենտրոնական հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Ռոման»: «Գայլերը» կարծում են, որ Բելոտին լավ համալրում կլինի թիմի հարձակման գծում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեայի տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», ինչպես նաև Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։

28-ամյա իտալացին «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։