Բարսելոնան նոր տրանսֆերային նպատակ ունի

Կատալոնական «Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի։

Ակումբի սկաուտներն ուշադրություն են դարձրել մեքսիկացի դարպասապահ Դավիդ Օչոայի վրա, ով MLS-ում հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Թոմ Բոգերտը։

Իսպանիայի փոխչեմպիոնը կարող է անվճար ձեռք բերել 21-ամյա դարպասապահին, քանի որ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին:

Հարկ է նշել, որ Օչոան հրավիրվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականներ։ 2022 թվականին դարպասապահն առաջին անգամ հրավիրվել է Մեքսիկայի հավաքական, սակայն չի մասնակցել պաշտոնական հանդիպման։

Դավիդ Օչոա