Ես կցանկանայի Ռոնալդուին տեսնել Լա Լիգայում. Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ցանկանում է Իսպանիայի առաջնությունում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես կցանկանայի Ռոնալդուին տեսնել Լա Լիգայում։ Անկախ նրանից, թե դա իրագործելի է, թե ոչ «Ատլետիկոյի համար»: Նրանք պետք է վաճառեն խաղացողների, եթե ցանկանում են ձեռք բերել նրան, ովքե՞ր կոնկրետ պետք է վաճառվեն, չգիտեմ: Բայց նման խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար պետք է բաժանվել որոշ խաղացողներից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը:

«Ատլետիկոյի» երկրպագուները «Նումանսիայի» հետ ընկերական հանդիպման ժամանակ բողոքի ակցիա են անցկացրել Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության դեմ։ Երկրպագուները եկել էին պաստառով, որի վրա գրված է եղել՝ «CR7 Not Welcome»։

Միևնույն ժամանակ, «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ավելի վաղ հասկացրել էր, որ իր ակումբը չի պատրաստվում պայմանագիր կնքել «Ռեալի» լեգենդի հետ։

37-ամյա պորտուգալացին պատրաստվում է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու համար: