Յուվենտուսը մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են 30-ամյա բրազիլացու՝ թուրինյան ակումբ տեղափոխության շուրջ համաձայնության գալուն։ Տրանսֆերի արժեքը կկազմի 19 մլն ֆունտ (մոտավորապես 22,5 մլն եվրո)։

Ֆիրմինուի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Transfermarkt-ը բրազիլացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները մտադիր չեն բաժանվել իրենց ֆուտբոլիստից, ով անգլիական թիմի գույները պաշտպանում է 2015 թվականից։

Նախորդ մրցաշրջանում Ֆիրմինուն «կարմիրների» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: