Դուշան Վլահովիչը խոսել է Անխել Դի Մարիայի տրանսֆերի մասին:
Խաղացողը բացատրել է, որ իրեն ոգեշնչել է նման գործարքը։ Վլահովիչը արգենտինացու հետ արդյունավետ համագործակցության հույս ունի:
«Երբ լսեցի, որ նա գալիս է Թուրին, անմիջապես մտածեցի, թե որքան գոլ կարող ենք միասին խփել: Անխելը երկար ժամանակ է, ինչ բարձր մակարդակով է խաղում։ Նա վերջին 20 տարվա ամենաուժեղ ֆուտբոլիստերից մեկն է։
Մինչև վերջերս այս չեմպիոններին միայն հեռուստացույցով էի տեսնում։ Նրանց հետ խաղալն իմ նպատակն է եղել մանկուց։ Վստահ եմ, որ նրա համար դժվար չի լինի ինձ հետ փոխըմբռնում հաստատելը»,- մեջբերում է Դուշանին Calciomercato-ն։