Ռեալն անսպասելի տրանսֆեր է նախատեսում

Մադրիդի «Ռեալը» կքննարկի «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ պայմանագիր կնքելու հարցը, եթե Կարիմ Բենզեման մնա առանց փոխարինողի:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել տեղեկություններն այն մասին, որ իսպանական ակումբը կարող է բաժանվել բոլոր պահեստային հարձակվողներից․ Մարիանո Դիասը, Մարկո Ասենսիոն և Բորխա Մայորալը կարող են հեռանալ թիմից այս ամառ։ Եթե ​​նման իրավիճակ ստեղծվի, «Ռեալը» կդիտարկի«Միլանի» հարձակվողի տրանսֆերը, հայտնում է Fichajes-ը:

Ժիրուի տեղը նոր մրցաշրջանում իտալական ակումբի մեկնարկային կազմում մնում է կասկածի տակ այն բանից հետո, երբ «Միլանը» պայմանագիր կնքեց «Լիվերպուլից» Դիվոկ Օրիգիի հետ:

Նախորդ մրցաշրջանում Ժիրուն Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։