Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկը կվերցնի Լևանդովսկին Բարսելոնայում

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին իր թիմակից Մեմֆիս Դեպայից կվերցնի 9 համարի մարզաշապիկը, հայտնում է իսպանական Sport-ը։

Լեհ հարձակվողը կատալոնական ակումբին միացել է այս ամառ՝ «Բավարիայի» հետ երկար բանակցություններից հետո:

Մեմֆիսը չի մտնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ։ «Բարսայի» ղեկավարությունն այժմ նոր ակումբ է փնտրում հոլանդացի ֆուտբոլիստի համար։

Հաշվի առնելով այս ամենը, ըստ Sport-ի, Մեմֆիսը ստիպված կլինի իր ինը համարը հանձնել ակումբի նորեկին:

Նախկինում լեգենդար համարը իրենց մեջքին կրում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յոհան Կրոյֆը, Խրիստո Ստոիչկովը և Ռոնալդոն։