«Չելսին» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը։
Աղբյուրի համաձայն, չնայած անգլիացի հարձակվողի նկատմամբ «արիստոկրատների» լուրջ հետաքրքրությանը, «Չելսին» հասկանում է, որ եթե նույնիսկ Քեյնը չերկարաձգի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ, լոնդոնյան ակումբը նախընտրելու է իր խաղացողին վաճառել «Բավարիային», քան նրան տալ մրցակցին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Քեյնի մեջ տեսնում է «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկու պոտենցիալ փոխարինող։ Այնուամենայնիվ, «Տոտենհեմը» չի պատրաստվում բաց թողնել իր առաջատարին։
Քեյնի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։