Սուարեսը վերադառնում է հարազատ ակումբ

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսըկարիերան կշարունակի հայրենիքում։

35-ամյա հարձակվողը ծրագրում է «Նասիոնալ» վերադառնալ, որտեղ սկսել է կարիերան։ Այս մասին խաղացողը հայտնել է սոցցանցում։

«Ես նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Նասիոնալ» տեղափոխվելու վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք շուտով կկարգավորենք վերջնական մանրամասները և պաշտոնապես կհայտարարենք գործարքի մասին»,- ասել է Սուարեսը իր սոցցանցում հրապարակված տեսանյութում:

Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նախորդ մրցաշրջանում Սուարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ: