Օսկարը որոշել է վերադառնալ հայրենիք

Ինչպես հայտնում է O Dia-ն, Օսկարը որոշել է խաղալ «Ֆլամենգոյում»: Ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ։

«Ֆլամենգոն» դեռ չի քննարկել «Շանհայի SIPG»-ի հետ տեղափոխության մանրամասները: Բրազիլական այլ ակումբներ նույնպես ցանկանում են ձեռք բերել Օսկարին:

Ֆուտբոլիստն իր կարիերայի գագաթնակետին՝ 2017 թվականին, անսպասելիորեն մեկնել է Չինաստան՝ լինելով «Չելսիի» հիմնական կազմի խաղացող։

Օսկարն այն ժամանակ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Միևնույն ժամանակ, երբ շատ աստղեր լքեցին Չինաստանը, Օսկարը մնաց տեղական լիգայի վերջին աստղային լեգիոներներից մեկը: