«Վեսթ Հեմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է իտալացի հարձակվող Ջովանի Սկամակայի հետ պայմանագիր կնքելու մասին:
23-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Սասուոլոյից»։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ն։
Ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «մրճահարների» հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Սկամական Ա Սերիայի 36 խաղում 16 գոլ է խփել, ինչպես նաև 7 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում։