Այս տարվա կարգախոսը «երազանք» է․ Չավի

Չավին խոսել է «Բարսելոնայի» հավանական նորեկների հետ բանակցություններում իր դերի մասին:

«Չէի ասի, որ իմ մասնակցությունը որոշիչ է դառնում։ Մատեու Ալեմանին և Խորդի Կրոյֆը հիանալի են աշխատում: Մենք ընտանիք ենք, միասնական ենք։ «Բարսան» մագնիս է խաղացողների համար։

Ֆուտբոլիստների՝ այստեղ տեղափոխվելու ցանկությունը խոսում է գլոբալ և պատմական մակարդակով ակումբի մեծության մասին։ Սա ոգեշնչող նախագիծ է։ Մենք ոչինչ չենք թաքցնում խաղացողներից։ Չնայած մենք այս պահին լավագույն ժամանակաշրջանը չենք ապրում, այնուամենայնիվ սա Բարսան է, և մարդիկ ցանկանում են խաղալ այստեղ: Այս տարվա կարգախոսը «երազանք» է։

«Բարսա» տեղափոխվելու Լևանդովսկու ցանկությունը հաջողություն է ակումբի պատմության համար»,- մեջբերում է Չավիին Marca-ն։