Յուվենտուսն ընտրություն է կատարում երեք հարձակվողների միջև

«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել են «Յուվենտուսի» դիտակետում, հայտնում է Sky Sports-ը։

Բյանկոներիները տարբերակներ են փնտրում՝ փոխարինելու Ալվարո Մորատային, ով վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»` երկու տարի վարձակալության ժամկետից հետո:

Football Espana-ն հայտնում է, որ «Ծեր սինյորան» կարող է դիմել նաև «Բարսելոնային», որը ցանկանում է վաճառել հարձակվող Մեմֆիս Դեպային։

Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյա Դիասի տրանսֆերները լուրջ կասկածի տակ են դրել հոլանդացու հեռնակարները «Կամպ Նոուում», ինչից թուրինցիները մտադիր են օգտվել:

Այժմ թուրինյան ակումբը դիտարկում է այս երեք հարձակվողների թեկնածությունը՝ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար։