Նրանք արդեն գիտեն, որ իրենց համար անհնար կլինի մնալ Բարսայում․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն ֆուտբոլիստների մասին հարցին, որոնց վրա հույս չի դնի առաջիկա մրցաշրջանում։

«Մենք, իհարկե, նրանց առանձին չենք ուղարկի մարզվելու։ Մենք լուծում ենք փնտրելու։ Ես նրանց հստակ բացատրեցի իրավիճակը։ Մենք փորձում ենք օգնել նրանց։

Նրանք արդեն գիտեն, որ իրենց համար անհնար կլինի մնալ «Բարսայում»: Նրանք պետք է նոր թիմ փնտրեն, նրանց լուծում է պետք գտնել»,- մեջբերում է Չավիին AS-ը:

Մասնագետը կոնկրետ անուններ չի նշել, սակայն թիմից մոտ են հեռանալուն Մեմֆիս Դեպայը, Սերժինյո Դեստը, Մարտին Բրեյթուեյթը, դարպասապահ Նետոն։