ՊՍԺ-ում, իմ կարծիքով, նա կորցրեց իր կախարդանքը․ Մենյե

Թոմաս Մենյեն քննադատել է Նեյմարին և հիշել նաև ՊՍԺ-ում անցկացրած ժամանակահատվածը.

«Պետք է խոստովանեմ, որ Նեյմարի մեծ երկրպագուն էի, երբ նա «Բարսելոնայում» էր: Բայց ՊՍԺ-ում, իմ կարծիքով, նա կորցրեց իր կախարդանքը: Միայն նրանից է կախված վերադարձը նախկին խաղամակարդակին։

ՊՍԺ-ն ինձ հեռացրեց թիմից Լեոնարդոյի որոշմամբ, ով այն ժամանակ սպորտային տնօրենն էր։ Բանն այն էր, որ ես չէի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։ Ամեն ինչ անցավ առանց ինձ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, թեև ես արժանի էի այնտեղ խաղալուն։

Անձնական տեսանկյունից Փարիզից հեռանալը հեշտ չէր։ Կնոջս, երեխաներիս և ինձ շատ դուր եկավ քաղաքը։ Դժվար էր հանձնվել։ Բայց ժամանակի ընթացքում մեր ընտանիքը հարմարվեց դրան»,- Kicker-ին տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը, ով ՊՍԺ-ում հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին: