Մենք Բարսայում չենք խոսել այդ խաղի մասին․ Լևանդովսկի

Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել է «Բարսելոնայի»՝ Մյունխենի «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտության մասին հարցին։

2020 թվականի օգոստոսին թիմերը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում։ «Բավարիան», որի կազմում այն ժամանակ խաղում էր Լևանդովսկին, հաղթեց 8:2 հաշվով, իսկ Ռոբերտը գոլ խփեց։

«Պետք է ասեմ, որ մենք «Բարսայում» չենք խոսել այդ խաղի մասին: Դա անցյալում է: Ավելի լավ է հետ չնայել։ Դա մեր գաղափարն է։

Ես միշտ մտածում եմ հաղթելու մասին և ցանկանում եմ գոլ խփել։ Կարևոր չէ, թե դա ինչ խաղ է, ինչ մրցակից: Այս թիմը մեծ ներուժ ունի։ Մենք բոլորս պետք է քայլ առ քայլ շարժվենք առաջ միասին»,- մեջբերում է «Բարսելոնայի» նորեկին Marca-ն։