Նա վերջին 20 տարում իտալացի ուժեղագույն հարձակվողն է․ Իմոբիլեի գործակալ

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջին ասել է, որ իր հաճախորդին համարում է վերջին երկու տասնամյակների լավագույն իտալացի հարձակվողը։

«Նա պետք է գերազանցի բոլոր ռեկորդները և դառնա լեգենդ: Այն, ինչ անում է Չիրոն, ցույց է տալիս, որ նա վերջին 20 տարիների ընթացքում ամենակաուժեղ իտալացի հարձակվողն է։,- ասել է Մոջին Radio Marte-ին:

Բացի այդ, Մոջին նշել է Իմոբիլեի անձնական հատկությունները՝ նրան անվանելով «մեծ մարդ»։

Հարձակվողը չորս անգամ եղել է Ա Սերիայի լավագույն ռմբարկու։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, խփել 27 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։