Դևիսն ասել է՝ որ թիմին է երկրպագում ԱՊԼ-ում

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է այն մասին, թե որ թիմին է երկրպագում Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Կանադայի հավաքականի խաղացողը խոստովանել է, որ համակրում է Լոնդոնի «Չելսիին»։

«Իմ սիրելի ակումբն Անգլիայո՞ւմ․․․  Ես մեծացել եմ՝ դիտելով «Չելսիի» հանդիպումները, ուստի իմ պատասխանը «Չելսին» է»,- ասել է խաղացողը ESPN-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Դևիսն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում երկու անգամ հանդիպել է «Չելսիին»: Երկու հանդիպումներն էլ կայացել են Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։ Այս հանդիպումներում երիտասարդ պաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել «Սթեմֆորդ Բրիջում»: