Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Քեյնի, քան ծնողներիս հետ․ Սոն

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը հայտարարել է, որ մտադիր է այս մրցաշրջանում գերազանցել իր թիմակից Հարի Քեյնի հետ սահմանած նշաձողը:

Նախորդ մրցաշրջանում Սոնը և Քեյնը 41 գոլ խփեցին միասին՝ ինչը ռեկորդ էր Պրեմիեր լիգայի պատմության մեջ հարձակվողական դուետների շրջանում:

«Ես տեսա հարցազրույց Քեյնի հետ, որտեղ նա ասաց, որ ավելի շատ ժամանակ է անցկացնում ինձ հետ, քան իր կնոջ հետ: Բայց դա ճիշտ է։ Ես ևս ավելի շատ ժամանակ եմ անցկացնում խաղադաշտում Քեյնի հետ, քան տանը՝ ծնողներիս հետ։

Մենք միասին 41 գոլ խփեցինք նախորդ մրցաշրջանում: Այն, ինչ իսկապես միավորում է մեզ, կատարելագործվելու ուժեղ ցանկությունն է: Մենք նման ենք ոչ միայն ֆուտբոլային վարպետությամբ, այլ նաև բնավորությամբ։

Ես ուզում եմ գերազանցել այն ռեկորդը, որը ես ու Հարրին սահմանել ենք»,- ասել է Սոնը GQ Korea-ին տված հարցազրույցում։