Հուսով եմ՝ Դիբալան չի կարողանա օգնել Ռոմային․ Նեստա

«Միլանի» և «Լացիոյի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան հույս ունի, որ «Ռոմայի» նորեկ Պաուլո Դիբալան չի օգնի հռոմեական ակումբին նոր մակարդակի հասնել։

«Դիբալան հիանալի տրանսֆեր է «Ռոմայի» համար։ Եզակի խաղացող, ֆուտբոլում մնացած վերջին տասնյակներից մեկը։

Կարո՞ղ է նա օգնել «Ռոմային» հասնել հաջորդ մակարդակին: Հուսով եմ՝ ոչ։ Ես «Լացիոյի» երկրպագու եմ և չէի ցանկանա կեղծավորի դիրք ընդունել»,- Նեստային է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Դիբալան Թուրինի «Յուվենտուսից» անվճար տեղափոխվեց «Ռոմա»: