Վեսթ Հեմն այս շաբաթ նախատեսում է միանգամից երեք տրանսֆեր ձևակերպել

Ըստ CaughtOffside-ի՝ «Վեսթ Հեմը» հույս ունի առաջիկա օրերին միանգամից երեք նոր խաղացողների հետ պայմանագիր կնքել:

Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը շարունակում է ջանքեր գործադրել թիմն ուժեղացնելու համար։

«Մրճահարները» մոտ են 35 միլիոն եվրոյով «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակային ձեռք են բերելուն, ինչպես նաև դիմել են Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»՝ թիմի առաջատար Ֆիլիպ Կոստիչի տրանսֆերի վերաբերյալ։

«Վեսթ Հեմը» նաև մտադիր է «Լիլից» ձեռք բերել կիսապաշտպան Ամադ Օնանային և պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 38 միլիոն եվրո։