«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հավանական հեռանալու մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ, սակայն ինքը՝ խաղացողը, չի ցանկացել հեռանալ «Բարսայից»։
«Ես ոչ մեկին հաղորդագրություն չեմ ուղարկում։ Նա կարող է հարմարվել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ես իսկապես գնահատում եմ նրան որպես խաղացող։ Նրա հետ շատ կարևոր խոսակցություններ եմ ունեցել, որոնք չեմ բացահայտի։
Նա կենտրոնական պաշտպանի դիրքում կարող է մեզ մեծ օգուտ տալ, իսկ դե Յոնգը հիանալի է խաղում կենտրոնում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: