Ռոմանո․ Չելսին մոտ օրերս բավականին ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր փոդքասթի եթերում հայտնել է, որ Լոնդոնի «Չելսին» մոտ օրերս բավականին ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում։

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է, որ «արիտոկրատները» աշխատում են «Սևիլիայից» Ժյուլ Կունդեի և ՊՍԺ-ից Պրեսնել Կիմպեմբեի տրանսֆերի վրա, բայց միևնույն ժամանակ դեռ հեռու են այդ խաղացողներից որևէ մեկին ձեռք բերելուց:

Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել էր տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ցուցադրած ակտիվությունից։

Մինչ օրս «թոշակառուները» պայմանագիր են կնքել միայն երկու խաղացողների հետ՝ Կալիդու Կուլիբալիի և Ռահիմ Ստերլինգի: Տուխելը ցանկանում է ձեռք բերել ևս երկու պաշտպանի և մեկ հարձակվողի: