«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Սադիո Մանեին համարում է հիանալի համալրում «Բավարիայի» համար:
30-ամյա սենեգալցին «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց։
«Կկարողանա՞մ Մանեի հետ խաղալ այնպես, ինչպես նախկինում Լևանդովսկու հետ: Դա միանգամայն հնարավոր է, բայց դեռ վաղ է ասել։ Սադիոն հիանալի տղա է, նա միշտ ժպտում է:
Մանեին կարելի է կատարյալ ֆուտբոլիստ համարել։ Եկեք այսպես ասենք, եթե երկար տարիներ եք անցկացրել Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, ապա «բարձր պրեսինգ» և «հակապրեսինգ» տերմինները ձեզ հավանաբար ծանոթ են»,- մեջբերում է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվողին Euro-Football-ը։