Նա մի փոքր խենթ է, բայց դա ինձ դուր է գալիս․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» աստղային նորեկ Էրլինգ Հոլանդը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով.

«Պեպը մի փոքր խենթ է, բայց դա ինձ դուր է գալիս նրա մեջ: Դա զվարճալի է:

Այնուամենայնիվ, ես քրտնաջան մարզվել եմ և պատրաստ եմ այն ​​ամենին, ինչ ինձ սպասվում է ապագայում»,- սկանդինավցի հարձակվողի խոսքերն է փոխանցում VG-ն։

Հոլանդը միացել է «քաղաքաբնակներին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Երեկ Էրլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր դեբյուտային գոլը խփեց «Բավարիայի» հետ խաղում (1:0):